pic_13686900751in.am-ը գրում է.

Գերմանական կողմը ռուսական Բալթյան նավատորմի «Բոյկիյ» ռազմանավին մերժել է մասնակցել «Քիլյան շաբաթ» (Kieler Woche) ավանդական ջրային տոնին: Այն կանցկացվի հունիսի 21-29-ը` հայտնում է ITAR-TASS-ը:

«Մենք Գերմանիայի պաշտպանության նախարարությունից և ԱԳՆ-ից ծանուցում ստացանք (ռուսական նավի մասնակցության) թույլտվության մերժման մասին»,- ասվում է Քիլ քաղաքի հաղորդագրության մեջ: Միևնույն ժամանակ նշված է, որ «այդպիսի որոշման պատճառը փաստաթղթում նշված չի եղել»:

Իր հերթին, ինչպես հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, «որոշումն ընդունվել է ընթացիկ քաղաքական իրավիճակի կոնտեքստում»: «Այն վերաբերում է բացառապես «Քիլյան շաբաթին» ռազմանավի մասնակցությանը ,- հայտնել են գերատեսչությունում:- Ռուսական կողմից այլ հայտեր չեն եղել»: Ավելի վաղ քաղաքի իշխանություններն իրենք են հետախուզական ռազմանավի անձնակազմին հրավիրել մասնակցելու փառատոնին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել