Twitter սոցկայքը բացի ընկերների հետ շփման միջոց լինելուց, կարող է ավելի լուրջ դեր ստանձնել` տեղեկացնելով օգտատիրոջը սպասվելիք հիվանդության մասին:
Ամերիկացի հետազոտողներն այս նպատակով արդեն օգտագործել են Twitter-ը Նյու Յորքում սոցկայքի` գրիպով հիվանդ օգտատերերի տվյալների միջոցով վարակի հետագա տարածումը կանխատեսելու համար: Ռոչեսթրի համալսարանի հետազոտական թիմը Ադամ Սադիլեքի գլխավորությամբ վերլուծել է GPS-ով «որսած» 4.4 մլն թվիթեր մոտ 600 հազար նյույորքցի օգտատերերից 1 ամսվա ընթացքում:
Նրանք հատուկ ստեղծել են արհեստական հետախուզական ալգորիթմ, որը չի ընդունում, անտեսում է առողջ մարդկանց թվիթերը` փորձելով գտնել միայն «իսկական» հիվանդների թվիթերը: Այնուհետև թվիթերը տեղադրվել են քարտեզի վրա, որին նայելիս էլ պարզ է դարձել, թե կոնկրետ, որ օգտատերը երբ է վարակվելու գրիպով: Սկզբում ալգորիթմն ուսումնասիրել է ոչ միայն տվյալ օգտատիրոջ ընկերներին, այլև նույն տարածքում բնակվողների առողջական վիճակը:
Ալգորիթմի տված կախատեսումերն իրականացել են 90%-ով. այն կարողացել է կանխատեսել գրիպով վարակվելը նույնիսկ 8 օր առաջ:
«Մեր մոդելը հնարավորություն է տալիս մարդուն տեսնել, թե ինչպես է տարածվում գրիպի պես վարակը, բնակչության շրջանում, որն ուսումնասիրվել է օնլայն սոցկայքի միջոցով»,- նշում է Սադիլեքը:



