Ընկած Ուկրաինայի դարդն ենք լացում, փոխարենը մեր մասին մտածենք, քանի, որ, եթե…`
• Քանի որ եթե Ուկրաինան (հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրա բոլոր տեսակի ռեսուրսները, բացի էներգետիկ, կարելի է ասել անսահման են) հնարավորություն ունի մի օր շտկելու իր տնտեսական վիճակը, իսկ մենք այդ հնարավորությունն էլ չունենք, քանի որ մեզ մոտ բացի մարդկային մտավոր և գիտական ռեսուրսից (այն էլ արտագաղթի հանգամանքը հաշվի առնելով, որը օր-օրի պակասում է) կարելի ասել գրեթե այլ ռեսուրսների չենք տիրապետում:
• Քանի որ եթե Ուկրաինան, այսուհետ Եվրոպայի ազդեցության տակ գտնվելով, գոնե այնտեղի դատաիրավական համակարգը կարող է ընդօրինակել (ի դեպ, ըստ իս, երևի դա Եվրոպայի միակ շոշափելի առավելությունն է այլ երկրների հանդեպ), ապա մենք այդ շանսն էլ չունենք, քանի որ 20 տարուց ավել է, ինչ ոչ մի կերպ չենք կարող պայքարել օր-օրի աճող կոռուպցիոն երևույթների դեմ:
• Քանի որ եթե Ուկրաինային Եվրոպան և ԱՄՆ-ն (թեկուզ ճարահատյալ, որպեսզի ՌԴ-ին ցույց տան, որ իրենք հաղթեցին այս հակամարտության մեջ) ամեն գնով կփորձեն ոտքի կանգնեցնել, ապա մենք դրանից էլ ենք զրկված և հույսներս պետք է դնենք այսպես ասած մեր կառավարության մինիմալ պահանջներով գրված ծրագրի վրա, ըստ որի՝ մինիմալ աշխատավարձը երեք տարվա ընթացքում պետք է հասնի այնպիսի զավեշտալի գումարի, որը այսօր արդեն իսկ չի համապատասխանում իրականությունը:
• Քանի որ եթե Ուկրաինան շրջապատված չէ արյունարբու թշնամիներով և նրան ամենևին էլ պետք չեն հսկայական գումարներ ծախսել բանակի հզորացման համար, ապա մեզ Աստված տվել չի խնայել` թշնամիներ ունենք, աշխարհը չունի…
• Քանի որ եթե ուկրանացիք ուշի-ուշով այսուհետ էլ (առանց հուսահատ լինելու, թեկուզ այսքան տառապանքներից հետո) հետևելու են, որպեսզի իրենց իշխանությունները չշեղվեն ժողովրդավարական սկզբունքներից, ապա մենք վաղուց արդեն հուսալքված սպասում ենք, թե երբ է շանս բացվելու, որպեսզի արտագաղթենք, քանզի ոչ մի էական փոփոխություն այս կառավարությունից չենք ակնկալում:
Հարգելի ընթերցողներ, ինչպես հասկացաք «քանի որ»-երը շատ են, և ես այս ցուցակը կարող էի շարունակել, սակայն իմ կարծիքով այսքան էլ էր համոզիչ, որպեսզի մենք գիտակցենք, որ ավելի անմխիթար վիճակում, քան մենք ենք, կարելի է ասել հատ ու կենտ երկրներ կան (Սոմալի, Մոզամբիկ և այլն):
Իհարկե, պետք է Աստված կանչել, որ այսքան պրոբլեմների հետ միասին Աստված մի արասցե մեր մոտ էլ այդպիսի քաոս սկսվի, ինչպես դա եղավ Ուկրաինայում, այ այդ ժամանակ մենք ընդհանրապես շանս չունենք տակից դուրս գալու: Ես քաջ գիտակցում եմ, որ հիմա այս տողերը կարդացողներից ոմանք կարող են ասել` համ նալին ես խփում համ էլ մեխին՝ մոռանալով, որ սա է մեր դառը իրականությունը, և մենք հայտնվել ենք հակասությունների հակասություն փիլիսոփայական հարթության մեջ…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=530271707085087&set=a.239476602831267.45404.100003067879359&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել