«Ինչպես ասում են՝ Մելիք-Ադամյանում ստեղծվելիք «մազգավոյ ցենտրը»՝ վերլուծական կենտրոնը, կդառնա այն վերջին պատվանդանը, որի վրա կկանգնի «հայրենասեր» ՀՀԿ-ն:

Մեր տեղեկություններով, կենտրոնը կստեղծվի աշնանը, կգտնվեն ՀՀ արտաքին կապերով և գաղափարական «ձեռնարկներով» զբաղվող «մոզգեր»՝ Արմեն Աշոտյանի և Մուշեղ Լալայանի ղեկավարության ներքո: Դեռ որոշված չէ, թե ով է լինելու կենտրոնի տնօրենը: Տեսակետ կա, ըստ որի՝ նպատակահարմար է, որ կենտրոնը լինի ոչ կուսակցական, դառնա այնպիսի հարթակ, որը կհամախմբի հայաստանյայց ողջ վերլուծական միտքը՝ այն «վերածելով» կոնկրետ արտադրանքի։

Հիշեցնենք, որ մինչ այս ՀՀԿ-ում գործում էր «Դիտարկման ու վերլուծության խումբ», որի ղեկավարն Արտակ Զաքարյանն է եղել, սակայն վերլուծող տղաներին Արմեն Աշոտյանը տարել է ԿԳ նախարարություն, արդյունքում ՀՀԿ-ն մնացել է «անմոզգ»: 
Անդրանիկ Մարգարյանի ՀՀԿ-ական կառավարությունն իր հերթին ստեղծել էր «Նորավանք»-ը, որի արտադրանքը, ի տարբերություն նախագահականի վելուծական կենտրոնի, առավել հասանելի է լայն հանրությանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել