1in.am-ը գրում է.
Ռումինացի իննամյա Ջուլիանո Ստրոյեն և նրա յոթամյա եղբայր Կլաուդիուն այնքան սպորտային տեսք ունեն, որ մեծահասակների մեծամասնությունն ուղղակի նախանձում է նրանց: Երեխաները, ովքեր ամեն օր իրենց տարիքի համար լուրջ ծանրություններ են բարձրացնում, արդեն հասցրել են համաշխարհային ռեկորդ սահմանել, հաղորդում է Metro-ն:
Ամեն օր երիտասարդ ատլետները առնվազն երկու ժամ մարզվում են: Նրանք շատ զարգացած մկաններ ունեն: Ինը տարեկան հասակում Ջուլիանոն համաշխարհային երկու ռեկորդ է սահմանել, իսկ եղբայրը «մարդկային դրոշ» վարժության ռեկորդ է սահմանել:
Տղաները մարզվում են իրենց հոր՝ Յուլյանի հետ: Տղամարդը հպարտանում է իր որդիներով, սակայն ստիպված է փաստել, որ Ջուլիանոյի և Կլաուդիուի հաջողություններն իրենց ընտանիքին գումարային հաջողություն չեն բերել:
Որոշ ժամանակ տղաներն իրենց ծնողների հետ ապրել են Իտալիայում, սակայն ընտանիքը ստիպված է եղել աշխատանքի բացակայության պատճառով Ռումինիա վերադառնալ: Այժմ նրանց հայրը մետաղի ջարդոնի վերամշակմամբ է զբաղվում, սակայն, նրա խոսքերով, նրա վաստակածը չի բավականացնում տղաներին կերակրելու համար: Շուտով Յուլյան Ստրոյեն ծրագրավորում է իր բախտը Բրիտանիայում փորձել: