3DNews ՏՏ Լրատվական - Microsoft ընկերությունը գործարկել է msnNOW ծառայությունը, որը մշակված է հատուկ շտապ նորությունները ինտերնետից ներբեռնելու համար, ինչը թույլ է տալիս օգտատերերին իրենց անձնական վերաբերմունքը հայտնել աշխարհում կատարվող իրադարձությունների հանդեպ: 

Այս մասին հայտնում է appleinsider.ru-ն: msnNOW ծառայությունը հավաքում է նյութերը աղբյուրներից, որոնք հասանելի են իրական ժամանակի ռեժիմով: Այդ աղբյուրներ են Facebook սոցիալական ցանցը և Twitter միկրոբլոգային համակարգը, որոնք կտրամադրեն նորությունները ինտերնետից:

Իսկ Bing որոնման համակարգը և BreakingNews.com ինտերնետ-հրատարակությունը՝ msnNOW ծառայության հրատապ նորությունների ու լուրերի հիմնական տարածողներն են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել