Հերոսների անմահ հոգիներն այսօր մեզ հորդորում են չնահանջել, չթուլանալ: «Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին՝ թե՛ ճակատը պաշտպանելու և թե՛ երկրի ներսում կարգ հաստատելու»: Արամ Մանուկյանի մայիսքսանության այս հորդորը անկախության գաղափարախոսության անկյունաքարն է: Նրա և մեր պապերի դարավոր երազանքն այսօր իրականացել է: Հայաստանն անկախ ու կայացած է, որը պետք զարգացնել ու հզորացնել: Դա հնարավոր է, որովհետև քաղաքացին այսօր գիտակցում է, որ ինքն է երկրի անվտանգության երաշխավորը, հայրենիքի զինվորը, ներսում կարգ հաստատողն ու ճակատը պաշտպանողը: Իսկ Մայիսի 28-ն այն տոնն է, երբ կարող ենք փառք տալ հերոսներին, որ մեր արյան մեջ ներարկեցին ազատ ապրելու անընկճելի կամքը: Կարող ենք հիշել մայիսյան պանծալի հաղթանակները, որոնք ի ցույց աշխարհի հաստատեցին մեր՝ պետություն ունենալու իրավունքը: Կարող ենք Մայիսի 28-ը դարձնել անկախության համար պայքարը փառաբանող իրական տոն, որպեսզի աշխարհում ոչ ոքի մտքով չանցնի, թե կարող է խլել մեզնից մեր երկիրը: Եվ վերջապես, Մայիսի 28-ին կարող ենք փառք տալ Աստծուն, որ ժողովրդի ֆիզիկական գոյությունը երաշխավորող իրական, շոշափելի պետություն-հայրենիք ունենք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=636053819816282&set=np.30019678.100003713196176&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել