Երբեմն թվում է, որ մարդկային բանականությունը արդեն հասել է ամեն հնարավորին, սակայն գիտությունը և տեխնիկական առաջընթացը կանգ չեն առնում և ամեն օր նորանոր գյուտեր են արվում, որոնք երբեմն ուղղակի ապշեցնում են:

 

Ինքնափչվող անիվները վարորդների համար իրական փրկություն են: Coda development չեխական ընկերությունը ստեղծել է անիվներ, որոնք փչվում են ավտոմատ պոմպի միջոցով: Եթե այս հրաշալի անիվներն իրենց զարգացումը ստանան, ապա վարորդները կկարողանան խուսափել բազմաթիվ վտանգավոր իրավիճակներից:

Նանոսղոցն աշխարհի ամենափոքր սղոցն է, որն ավելի նման է միկրոսկոպիկ թելի՝ ադամանդային փոշեպատմամբ: Իսկ նորարարական սղոցի ճշգրտությունն ապշեցնում է, իսկ ահա գործիքի ստեղծման գործընթացը բավականին երկարատև է:

«Կարդացեք շուրթերով» շրթներկը փոխում է իր գույնը կախված կնոջ հորմոնների մակարդակից և թույլ է տալիս գուշակել կնոջ տրամադրությունը. ի դեպ, եթե շրթներկը մուգ կարմիր է դառնում, ապա նշանակում է, որ կինը անհավանական գրգռված է:

Ներկայումս ոչ ոքի հնարավոր չէ զարմացնել մեծ էկրաններով, սակայն գիտնականները որոշել են կանգ չառնել իրենց ձեռքբերումների վրա և աշխատում են նոր հայտնագործության վրա: Smell-O-Vision տեխնոլոգիայի վերջնական մշակման արդյունքում հնարավոր կլինի ոչ միայն տեսնել, այլև էկրանից բույրեր զգալ: Այս տեխնոլոգիայի հիմքում ընկած է բուրումնավետ թանաքը, որը արդեն ստեղծվել է ճապոնացի գիտնականների կողմից: Մեզ մնում է համբերատար կերպով սպասել Smell-O-Vision տեխնոլոգիայով նկարահանված ֆիլմերի պրեմիերային: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել