«Շատ շուտով լինելու է այն, ինչին երկար եմ սպասել». Նարե Գրիգորյան

 Life.panorama.am-ը գրում է.

Երգչուհի, «Հայաստանի ձայնը» նախագծի մասնակից Նարե Գրիգորյանի համար այս տարին բավական ծանրաբեռնված է.  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի սանը շուտով  կստանա բակալավրի աստիճան, իսկ մինչ այդ նա պատրաստվում է պետական ավարտական քննություններին: Այս մասին Life.panorama.am-ին տեղեկացրեց ինքը՝ Նարեն, հավելելով, որ մտադիր է շարունակել կրթությունը և ստանալ մագիստրոսի աստիճան:

«Քննություններից հետո, արդեն, լրջորեն կզբաղվեմ երգերի ձայնագրությամբ: Մի երգ կա, որի հիման վրա մտադիր եմ տեսահոլովակ նկարահանել, նվագակցությունը լինելու է դաշնամուրով, գուցե հենց ես էլ նվագեմ»,-մեզ հետ զրույցում  տեղեկացրեց նա:

Նարեի խոսքով՝ ինքն արդեն մտածել է տեսահոլովակի սյուժեն, հստակ պատկերացնում է՝ ինչպես պետք է այն իրականացվի, սակայն սպասում է, որպեսզի ամեն բան իր ժամանակին լինի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել