Araratnews.am-ը գրում է.
2005-ին արված հետազոտության արդյունքներով Տավուշի մարզում երեխաների մոտ կա 16,1 տոոկս թերսնուցում եւ 19, 2 տոկոս սակավարյունություն: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասում է Հայ օգնության ֆոնդի առողջապահական ծրագրերի համակարգող Համբարձում Սիմոնյանը:
«Մենք վերցրել ենք Բերդ քաղաքը եւ 7 հարակից համայնքները: Ընդհանուր ցուցանիշով՝ 6 ամսականից 6 տարեկան երեխաների մոտ թերքաշությունը գյուղական համայնքներում եղել է միջինը 8,9 տոկոս, իսկ սակավարյունությունը 16 տոկոս և ավելի: Մեզ անհանգստացնում է, որ երկու ցուցանիշներում էլ գերակշռել են այն տարիքային խմբերը, որոնք ամենախոցելին են»,-ասում է Սիմոնյանը:
Նա նշում է, որ ՄԱԿ-ի մանկական հիմանդրամի ռազմավարության հիմնական սկզբունքն էˋ կանխել թերսնուցումը երեխայի կյանքի առաջին հազար օրում:
«Այդ 1000 օրը ներառում է ներարգանդային 9 ամիսը եւ մինչեւ 2 տարեկանը հետծննդյան շրջանում: Այդ փուլում պետք է անել, քանի որ դրանից հետո արդեն շատ դժվար է, կարող է անդառնալի լինել: Մեր մոտեցումը ավելի շատ կանխարգելիչ բնույթ ունի: Այդ մարզի խոցելիությունը հաշվի առնելով թե´ որպես սահմանամերձ գոտի, ինչպես նաև արտագնա աշխատանքի գնալը և սոցիալ տնտեսական վիճակը, պետք է կանխել, որպեսզի այդ ցուցանիշը չդառնա 32 տոկոս, ոնց որ արդեն կա Սյունքի մարզում: Մենք պետք է փորձենք 16 տոկոսը կրճատել»,-ասում է Սիմոնյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



