Ես հավատում եմ և վստահ եմ, որ ոչ բոլոր տղամարդիկ են բռնարար, ոչ բոլոր տղամարդիկ են արհամարհում կանանց կարծիքները, հույզերը, ցանկությունները, ոչ բոլորն են գտնում, որ կանանց պետք է պաշտպանեն, որովհետև իրենք չեն կարող իրենց պաշտպանել, որ նրանք թույլ սեռ են, կամ որ կանայք իրանցն են, ոչ բոլոր տղամարդիկ են գտնում, որ կանայք ծնված են մայրանալու համար, ու իրենց սեփական որոշումները իրավունք չունեն կայացնելու, ոչ բոլոր տղամարդիկ են իրենց վարքով կամ ասածներով վիրավորել կամ ցավացրել ինչ-որ կնոջ, ոչ բոլոր տղամարդիկ են լռում, երբ ինչ-որ մեկը վատ բաներ ա ասում կանանց մասին, ոչ բոլորն են շարունակում միսոգինիան, ոչ բոլոր տղամարդիկ են ուրիշ տղամարդկանց աջակցում բռնաբարությունների, ծեծի, մերժումների, սեքսիստ կատակների կամ դիսկրիմինացիայի մեջ։ Ես վստահ եմ, որ նրանք կան, ու նրանք են իսկապես հարգանքի արժանի, մենք միշտ կենտրոնանում ենք վատերի վրա՝ անուշադրության մատնելով լավ տղամարդկանց, բարի հանդուրժող, լսող, խելացի ու սիրով լի տղամարդկանց, ովքեր կանանց կողքին կանանց հետ պայքարում են կանանց համար։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իսկապես գործ են անում ու իսկապես շատ բաներ փոխում են։ Ապրեք դուք, ձեր ուսերին դրված ա շատ ծանր բեռ՝ լինել տղամարդ և գոյատևել այս մարդատյաց աշխարհում, պահել ձեր ԵՍ-ը, բայց մնալ տղամարդ, որ չասեն ղզիկ ես, իսկական տղամարդ չես, պահել ներքին խաղաղությունը և արդար ու ազնիվ լինել ներքին ԵՍ֊ի հետ, բայց նաև այնպես անել, որ չլինել մերժված և շարունակել սիրել, չկորցնել հավատը մարդկության հանդեպ, չկորցնել կանանց և տղամարդկանց վստահությունը ձեր հանդեպ։ Կանայք ձեր կողքին են, դուք էլ կանանց, ու դրա համար շնորհակալ ենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել