Բաղրամյանի ալրաղացը թանկացրել է թողարկվող ալյուրի գինը: Դեռ անցյալ շաբաթ ալյուր խանութներ չէր առաքվում, առաքիչները էլ դա բացատրում էին մոտալուտ թանկացումով: Այղ օրերին Բաղրամյանի ալրաղացից թանկացման մասին լուրերը հերքում էին, գրում է «Հայկական ժամանակ»-ը
Ընկերության պահակային ծառայության պետ Եղիշե Գրիգորյանն ասել էր, որ ալյուրի արտադրության ինքնարժեքի վրա ազդող որևէ նոր գործոն ի հայտ չի եկել, հետևաբար «այդ խոսակցությունները անհիմն են»: Եվ այնուամենայնիվ, արդեն մի քանի օր է՝ ընկերության առաքիչներն ալյուրը խանութներին են մատակարարում արդեն թանկ գնով: Մասնավորապես՝ 2 կգ-անոց փաթեթով ալյուրը խանութներ է հասցնում 600 դրամով նախկին 550-ի փոխարեն, խանութում վաճառքի գինը 650 դրամ է, գրում է թերթը․․
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/panarmenian.net/posts/10152403420809284
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



