Emedia.am-ը գրում է.

Ադրբեջանի սպառազինության հարցը մտահոգում է նաև միջազգային հանրությանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրներին:

Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Սարդարապատում լրագրողների հետ զրույցում: «Այս խնդրով մտահոգված են նաև միջազգային հանրությունը և եռանախագահող երկրները, որոնք կոչ են անում համապատասխան քայլեր ձեռնարկել հրադադարի ամրապնդման, դիպուկահարներին շփման գծից դուրս բերելու ուղղությամբ»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարություններին՝ նախարարն ասաց, որ բանակցային գործընթացն իր հունով ընթանում է: «Մի քանի օրից համանախագահները կլինեն Ադրբեջանում, որովհետև վերջին անգամ, երբ տարածաշրջանում էին և այցելեցին Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջանի ղեկավարությունը երկրում չէր»,-հիշեցրեց Նալբանդյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել