Life.panorama.am-ը գրում է.
23-ամյա չինացի Չժեն Շենը հեծանվով Շանհայից հասել է մինչև Լոնդոն: Անցնելով 14000կմ` նա այդպես էլ չի կարողացել հովանավոր գտնել ուղևորության համար և իր միջոցներով է ճանապարհորդել: Շենը 11 երկրի սահման է հատել` ճանապարհին լինելով 136 օր:
Չինացի երիտասարդի մանկական երազանք է եղել ամբողջ Եվրասիան հեծանվով անցնել: Նախորդ տարեվերջին, ավարտելով քոլեջը և պատրաստելով համապատասխան փաստաթղթերը, Շենը ճանապարհ է դուրս եկել Շանհայից: Չունենալով ֆինանասական մեծ հնարավորություններ` Շենը ճանապարհ է դուրս եկել` դրամապանակում ունենալով ընդամենը 2000 հազար դոլար: Եվ ինչպես սպասում էր Շենը` ճանապարհի ամբողջ ընթացքում ունեցել միայն ֆինանսական խնդիր: Ավելին`միջոցների սղության պատճառով նա եվրոպական երկրներում ստիպված է եղել սնվել միայն հացով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2014/05/28/china-asia/161686
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել