Մերկել. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտություն չկաPanorama.am-ը գրում է.

Չնայած Ուկրաինայի արևելքում լարված իրավիճակին՝ Եվրամիությունը այժմ անհրաժեշտ չի համարում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել, սակայն չի բացառում, որ նման անհրաժեշտություն կարող է առաջանալ: «Deutsche Welle»պարբերականի փոխանցմամբ, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Նա կոչ է արել Ռուսաստանին միջոցներ ձեռնարկել Ուկրաինայի արևելքում ռուսամետ ակտիվիստների դեմ: Մերկելի խոսքով՝ եթե Մոսկվան կանխի ընդհանուր սահմանից նրանց մատակարարումը, ապա դա կկասեցնի անջատողական շարժման ընդլայնումը:

Գերմանիայի կանցլերի կարծիքով՝ Ռուսաստանը միանշանակ նպաստել է Ուկրաինայի արևելքում իրավիճակի ապակայունացմանը: Հարցին, թե նոր նախագահի ընտրությամբ ուկրաինական ճգնաժամը կվերջանա՞, Մերկելը տվել է բացասական պատասխան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել