Աշխարհում քաղցկեղով հիվանդների թիվն ավելանում էAroxj.am-ը գրում է.

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից  գիտնականներն ահազանգում են`աշխարհին քաղցկեղի «մեծ ալիք» է սպառնում: Տարեկան 14 միլիոն մարդու մոտ քաղցկեղ է հայտնաբերվում: Նրանք հորդորում են սահմանափակել ալկոհոլի ու շաքարի օգտագործումը: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ տարեկան քաղցկեղով հիվանդացողների թիվը մինչև 2035 թվականը կհասնի 24 միլիոնի, սակայն այդ դեպքերի կեսը կարելի է կանխարգելել:

Կազմակերպության աշխատակիցների խոսքով, հիմա իսկապես անհրաժեշտ է կենտրոնանալ քաղցկեղը կանխարգելելու վրա՝ պայքարելով ծխելու, գիրության և ալկոհոլային խմիչքներ օգտագործելու դեմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել