Վարունգ ուտելու 14 պատճառAroxj.am-ը գրում է.

Վարունգն առաջին հայացքից պարզ  բանջարեղեն է, բայց չեք կարող պատկերացնել, թե որքան օգտակար է այն ձեր օրգանիզմին:

Aroxj.am-ը ներկայացնում է վարունգ ուտելու 14 պատճառ:

Վարունգը լրացնում է օրգանիզմում ջրի պակասը

Եթե դուք բավարար քանակով ջուր չեք օգտագործում, կերեք թարմ վարունգ. այն 90%-ով բաղկացած է ջրից: 

Վարունգը պայքարում է այրոցների դեմ

Վարունգն օգնում է ազատվել ստամոքսի այրոցներից: Արևի ճառագայթների հետքերը ձեր մաշկից կարող եք վերացնել, եթե տրորեք այն վարունգով:

Վարունգը հեռացնում է օրգանիզմից տոկսիները

Վարունգում պարունակվող ջուրը մաքրում է ողջ օրգանիզմը: Կանոնավոր վարունգ օգտագործելը  վերացնում է երիկամների քարերը:

Վարունգը լրացնում է ամենօրյա վիտամինների քանակը

Վարունգը պարունակում է վիտամիններ, որոնք ամեն օր անհրաժեշտ են ձեր օրգանիզմին: Վիտամին A, B և C-ն օգտակար են իմունային համակարգի համար և ապահովում են էներգիայով:  Այդպիսի արդյունքի հասնելու համար հատկապես օգտակար է վարունգի, սպանախի և  գազարի հյութը:

Վարունգը պարունակում է մաշկի համար օգտակար հանքանյութեր

Վարունգը հարուստ է կալցիումով, մագնեզիումով և սիլիկոններով:  Ահա թե ինչու է այն հաճախ օգտագործվում է սպա կենտրոններում:

Վարունգը լավացնում է մարսողությունը և օգնում նիհարել

Ցածր կալորիականության և շատ հեղուկ պարունակելու շնորհիվ վարունգը հրաշալի սնունդ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել:  Կարող եք այն օգտագործել ապուրներ, աղցաններ պատրաստելիս: Այս բանջարեղենի կանոնավոր օգտագործումն օգնում է ազատվել քրոնիկ փորկապությունից:

Վարունգը վերացնում է աչքերի շուրջ առաջացած պարկերը

Վարունգի կեղևը դրեք աչքերի շուրջ և կհամոզվեք, որ այս պարզ մեթոդը շատ արդյունավետ կարող է լինել: Վարունգն օգնում է վերացնել այտուցվածությունը և ազատվել աչքերի շուրջ առաջացած պարկերից իր հակաբորբոքային հատկությունների շնորհիվ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել