Միջազգային կարևորագույն հաղորդակցությունների ներկայացուցիչների հետ հարցազրույցում Պուտինը հաղորդեց հետևյալը, որ կարևոր է Հայաստանի համար հետևելու՝
1 . Ռուսաստանը կհետապնդի իր երկրի շահերը, իր ժողովրդի շահերը իր բոլոր միջազգային հարաբերություններում՝ լինեն նրանք էկոնոմիկ, ռազմական ու մնացած ոլորտներում։
2. Ռուսաստանը հին սովետական սիստեմա կամ իմպերիա ստեղծելու բնավ նպատակներ չունի, այլ միայն հետապնդում է սեփական երկրի էկոնոմիկ շահերը, ու եթե նախքին հանրապետությունները միանան ՄՄ-ին, ապա դա կբխի իրենց սեփական էկոնոմիկ շահերից, այլ ոչ Ռուսաստանի:
3. Ղրիմի ու բոլոր այլ հարցեր. Ռուսաստանը կմոտենա՝ օգտվելով Միջազգային իրավունքների սահմանադրական օրենքներից, որոնք պետք է հավասարապես ազդեն ու վերաբերեն բոլոր ժողովուրդներին, ու Ղրիմի պարագայում, որտեղ ժողովուրդը, ըստ ուկրաինական սահմանադրության, օրինավոր կերպով հասավ ինքնիշխանության, Արևմուտքը, անտեսելով օրենքը, չհարգելով Ուկրաինայի սահմանադրությունը, փորձեց անօրեն «հեղափոխություն» իրականացնել, ու չհարգել Ղրիմի ժողովրդի իրավունքը, ու Ռուսաստանի իրավունքները՝ ըստ Միջազգային երկրների իրավունքների օրենքների (ի դեպ, այս օրենքները նույնկերպ համապատասխանում են Ղարաբաղի ժողովրդի ինքնիշխանության ու ապահովության իրավունքներին…սակայն Արևմուտքը Կոսովոյի հարցում ոչ թե հարգեց, այլ պարտադրեց այդ սահմանադրական օրենքները, իսկ Ղրիմի հարցում մերժեց…ու, անշուշտ, Արևմուտքը մերժում է կիրառել նույն սահմանադրական օրենքները Ղարաբաղում…
Կարծում եմ՝ այս կետերը կարևոր են Հայաստանի Հանրապետության ու Ղարաբաղի ժողովրդի ապագա քաղաքական զարգացումներում՝ հաշվի առնելու, օգտագործելու։ Հայաստանը, փաստորեն, կարող է ԱԶԱՏ հարաբերվել Արևմուտքի երկրների հետ, ու աշխարհի որևէ երկրի հետ, ու ՄՄ միանալը չի սահմանափակում Հայաստանի իրավունքները, այլ երկրների հետ էկոնոմիկ ու ռազմական համագործակցությունը…
Ակնհայտ է, որ Արևմուտքը կամ ԵՄ-ի երկրները չեն հանդուրժում ՄՄ-ի հետ համագործակցող երկրների հետ միևնույն ժամանակ հարաբերվելը։ Մի խոսքով, կամ Արևմուտքի հետ ես, կամ թշնամի երկիր ես…չնայած, վերջերս օգուտ չտեսնելով այդ կարծր դիրքեր վերցնելուց, Արևմուտքը, կարծես, կամաց-կամաց այդ կարծր դիրքերը հալեցնում է, ինչպես վկայեցինք Օլանդի այցելությամբ, Հայաստան ու ԵՄ զիջումները հարաբերվելու Հայաստանի հետ ու դեմոկրատիկ «բարեփոխումներ» հետապնդելու նպատակներով…
Սակայն այս «բարեփոխումների» ետևում են կանգնած, Արևմուտքի պնդումները ու ճնշումները՝ Հայաստանին վերադարձնել «գրաված» հողերը Ադրբեջանին, ու Հայաստանում հակա Ղարաբաղ քաղաքական մթնոլորտ ստեղծել, որպեսզի հեշտորեն պառակտեն ու տիրեն Կովկասը, Հայաստանը ներառյալ…
Սակայն հաշվի առնելով, որ մեր հարևանները, հատկապես Ադրբեջանը անկախ քաղաքականություն է վարում, ուստի Հայաստանի միակ քաղաքական ստրատեգիան Ադրբեջանում հեղաշրջում տեսնելն է, որպեսզի ավելի դեմոկրատիկ արժեքներով նոր ղեկավարների հետ Հայաստանը կարողանա լեզու գտնել ու բանակցել ու հարցերը Ղարաբաղի լուծել միմյանցով, քան օտար ուժերի մասնակցությամբ։
Սա էլ իմ վերլուծությունը ու կարծիքն է։