1. Տարիներ առաջ Ռիո դե Ժանեյրոյում անցկացված «Լավագույն Չարլի Չապլին» մրցանակաբաշխությանը ծպտված մասնակցել է նաև աշխարհահռչակ կատակերգուն և....գրավել չորրորդ տեղը:
2. Համաշխարհային գրականության մեջ տարիքային առումով երկարակյացները շատ չեն: Ամենամեծահասակ գրողը անգլուհի Էլլիս Պոլոկն է (1868-1971), ով 1971 թվականին լույս ընծայեց «Դիմակավոր վիկտոիանական պատանեկություն» վեպը:
3. Աշխարհում լեզուներն ավելի շատ են, քան ժողովուրդները: Վերջիններս համարյա 1300 են, իսկ լեզուները` մոտ 3000: Լեզուներ կան, որով խոսում են տարբեր ժողովուրդներ: Օրինակ՝ անգլերենով տարբեր ժողովուրդներ են հաղորդակցվում: Նմանապես իսպաներենով: Սակայն ավելի հաճախ լինում է հակառակը: Սուդանի ժողովուրդը խոսում է 117 լեզուներով, Կոնգոյում` 500, Ինդոնեզիայում` 250, Տոգոյում, որի բնակչությունը 1.500.000 է, կա 40 լեզու: Հնդկաստանի բնակիչները խոսում են 800 լեզուներով և բարբառներով, Դաղստանում` 60 լեզուներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել