722368Երկար դադարից հետո որևէ բան նորից սկսելը իսկապես դժվար է լինում: Սա Հայաստանի հավաքականի առաջին դիմակայությունն էր 7-ամսյա դադարից հետո: Խաղն ընկերական էր, բայց տղաների վրա կար դրված հստակ պարտականություն՝ անել ամեն ինչ հաղթանակի հասնելու համար: Առաջին խաղակեսում մենք չտեսանք, որ տղաները հաղթանակ էին ցանկանում: Կարծես քնից արթնացած երեխաներ լինեին, ովքեր իրենք էլ չգիտեին՝ ինչ են ուզում: Այնուամենայնիվ Շալանդի նորամուտը ստացված էր: Մեր տղաները ընդմիջման գնացին 1 գնդակի առավելությամբ: Սակայն ամեն բան դեռ առջևում էր:
Երկրորդ խաղակեսում Շվեյցարացի մարզիչի տակտիկան սկսեց աշխատել: Հավաքականի նորեկները իրոք ցույց տվեցին, որ հենց այնպես չէ, որ այնտեղ էին: Ինձ հատկապես դուր եկավ նաև պաշտպանական աջ գիծը: Մի տեսակ պատասխանատվություն կար...

Ի՞նչ ասեմ, Աստված տա Եվրո 2016-ի՝ աշնանը մեկնարկող որակավորման փուլում էլ սենց հաղթենք:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել