Armsport.am-ը գրում է.
ՎԵՐՋ՝ 3:4: Հայաստանի հավաքականը Բեռնար Շալանդի գլխավորությամբ առաջին խաղում հաղթող է դուրս գալիս:
90+2 Մոհամադ Սալամը դեղին քարտի արժանացավ Նորայր Ասլանյանի նկատմամբ կանոների խախտման համար:
90+1՛ Արթուր Սարկիսովը փոխարինում է Գեւորգ Ղազարյանին:
88՛ Ռումյան Հովսեփյանի փոխարեն խաղադաշտ է դուրս գալիս Ալեկս Էնրիկե դա Սիլվան:
86՛ ԳՈԼ: Անկյունային խաղարկումից հետո Մոհամեդ Սալեմը հաղթող դուրս եկավ «երկրորդ հարկում» եւ գրավեց դարպասը:՝ 3:4:
84՛ Արազ Օզբիլիսի փոխարեն խաղադաշտ է դուրս գալիս Նորայր Ասլանյանը:
81՛ Ռումյան Հովսեփյանը արժանանում է դեղին քարտի՝ Օմար Աբդուլրահմանի նկատմամբ կանոնների խախտման համար:
78՛ Հարոյանը խախտեց կանոնները վտանգավոր դիրքում. Մակբուտի հարվածից հետո վստահ գործեց Կասպարովը:
77՛ ԱՄԷ-ի հավաքականը գրոհում է մեծ ուժերով, Հայաստանի հավաքականի պաշտպանություը անձնուրաց է գործում:
71՛ ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ: Ռումյան Հովսեփյանը առաջին գոլն է խփում Հայաստանի հավաքականի կազմում՝ դարպասը գրավելով գլխի հարվածով՝ 2:4:
70՛ Մաուրո Գեեւգեոզյանը առաջին անգամ խաղադաշտ է դուրս գալիս Հայաստանի հավաքականի մարզաշապիկով: Նա փոխարինում է Յուրա Մովսիսյանին:
70՛ Մաուրո Գեեւգեոզյանը առաջին անգամ խաղադաշտ է դուրս գալիս Հայաստանի հավաքականի մարզաշապիկով: Նա փոխարինում է Յուրա Մովսիսյանին: 67՛ ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ: Օզբիլիսի, Մովսիսյանի եւ Մխիթարյանի կոմբիանցիայից հետո վերջինս գրավում է դարպասը: Մովսիսյանը երրորդ գոլային փոխանցումն է կատարում: