Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրն է, որի համար շնորհավորում եմ բոլորիս` աշխարհի բոլոր կողմերի Հայերիս: Սա մի անկախություն էր, որ մենք, որպես նվեր չենք ստացել, այլ`մայիսյան հերոսամարտերի` Հայի իսկական հայրենական պատերազմի հաղթանակների շնորհիվ ենք ստացել: Անկախություն և հաղթանակ, որը ինքներս ենք կերտել` հավատալով սեփական ուժերին: Այսօր չգիտես ինչու մենք մոռանում ենք այդ անկախության քաղաքական կերտողների առաջնորդին` Արամ Մանուկյանին. նա ուղղակի հիշվում է, որպես առաջին ՆԳՆ: Ռազմական հաղթանակները 0 կլինեին, եթե քաղաքական հաղթանակ չլիներ այդ մեծ Հայի կողմից: Մոռանում ենք, որ նրա շնորհիվ է Վանի հայությունը փրկվել ցեղասպանությունից և կռվելով նահանջել Արևելյան Հայաստան: Մոռանում ենք, որ մինչ 1918թ, մայիսի 28-ին հանրապետության հռչակումը, ցեղասպանության օրերին, Վանում Արամ Մանուկյանը փաստացի անկախ Հայկական կազմավորում էր ստեղծել: Մոռանում ենք, որ Առաջին Հանրապետության հիմնադիրը բազմաթիվ ներքին խնդիրներ է լուծել: Ափսոս, որ Արամ Մանուկյանի մեջ նվիրյալ Հայ մարդը ավելի ուժեղ էր, քան` պետական մտածելակերպ ունեցող մարդը, և դա բերեց նրա անժամանակ մահվանը տիֆի պատճառով և նրա գործը կիսատ մնաց: Նա չգիտակցեց, որ ինքը ՀՀ շարքային քաղաքացի չէ, որ իր կյանքը միայն իրենը չէ և անձամբ բազմաթիվ անգամ գնաց տիֆով հիվանդ գաղթականներին օգնելու, որի արդյունքում ինքն էլ վարակվեց: Որպես Հայ՝ նա ճիշտ է վարվել, բայց որպես քաղաքական գործիչ, տրվել է էմոցիաներին և սխալ գործել: Ինչևէ, փառք մեր հայրենական պատերազմի հերոսներին` Արամ Մանուկյանից մինչև շարքային զինվոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել