Աշխարհում երեք միլիարդ կին կա, բայց ինձ չեն հետաքրքրում մնացած 2.999.999.999-ը»:

Մոնթեի խոսքերը Սեդային

15-ամյա Սեդա Գպրանյանը Լիբանանում աչքի էր ընկնում իր հասակակիցների մեջ. համարձակ էր, ամեն ինչի մասին ուներ իր կարծիքն ու հստակ տեսակետը: Իր քույրերից մեկի տանն ամերիկահայ մի զինվոր էր հյուրընկալվել, Սեդան հաճախ էր այցելում քույրիկին և երեկոյան հավաքների, զրույցների ընթացքում սիրում էր տարբեր հարցերի շուրջն արտահայտել իր կարծիքները.
-Դուն քանի՞ տարեկան ես, որ կարծիք կը հայտնես,-մի օր զարմացած հարցնում է տարօրինակ անունով հյուրը:

-Տասնհինգ,-պատասխանում է Սեդան: Նույն երեկոյի ընթացքում հյուրը երկու անգամ նորից է հարցնում Սեդայի տարիքը՝ չհավատալով, որ 15-ամյա աղջիկը կարող է այդպես համարձակ և ինքնուրույն լինել: 
Ամերիկահայ այդ զինվորին ծնողները անվանակոչել էին Մոնթե («Mountain»՝ անգլերեն «սար», «լեռ»): Մոնթեն, ծանոթանալով Հայաստանի ու Հայ դատի պատմությանը, որոշել էր ամբողջ կյանքը պայքարել հայ ժողովրդի իրավունքների վերականգնման համար ու նաև՝ այդ կարևոր առաքելությունն իրականացնելիս չսիրահարվել և չամուսնանալ. «Պարտվեց սիրո դեմ պայքարում»,-ասում է Սեդան բեյրութահայ այն 15-ամյա աղջկա ժպիտով, որին սիրահարվել էր քրոջ ընտանիքում հյուրընկալված 21-ամյա ամերիկահայ զինվորը: Առաջինը Սեդայի քույրերն են նկատում, որ հյուրը շատ է զրուցում իրենց փոքր քրոջ հետ. Սեդան, առանց ոչինչ հասկանալու, քույրերին բացատրում է՝ որովհետև ես մեր տան միակ դպրոցականն եմ, նրան հետաքրքիր է ուսյալ մարդու հետ խոսել: 

Սեդայի և Մոնթեի կյանքերը կապվում են միմյանց: Եվ չնայած Մոնթե Մելքոնյանն այսօր չկա, Սեդան էլ արդեն ամուսնացել է, բայց նրա կյանքը շարունակվում է կապված մնալարտասովոր ճակատագրի տեր մի մարդու հետ, որը մահվանից հետո էլ դեռ ապրում է:

Սկիզբը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել