Գաբրիել Սարգսյանը՝ Չիկագո օփենի հաղթողArmsport.am-ը գրում է.

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը փայլուն է հանդես եկել ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում անցկացված խոշոր օփենում։

Ավանդական՝ այս անգամ 23-րդ ուժեղագույն մրցաշարի վերջին երկու տուրերում օլիմպիական եռակի հայ չեմպիոնը միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը։

Եվ, ահա, վերջին՝9-րդ տուրում, ոչ-ոքի խաղալով, Սարգսյանը վաստակել է 7 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով հռչակվել է 100 հազար դոլար մրցանակային հիմնադրամ ունեցող օփենի հաղթող (առաջին տեղի համար գումարային պարգևը շուրջ 7700 ԱՄՆ դոլար է)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել