Ladynews.am-ը գրում է.
«Նրբագեղությունը կնոջ խելքն է». Ջորջիո Արամանի: Իրոք, նրբագեղությունն այն է, երբ ոչինչ ավելորդ չէ և ոչ մի բան պակաս չէ:
Դեռևս հին փիլիսոփաները սովորեցնում էին, որ երե չափն անցնեք, ապա ամենահաճելին կարող է վերածվել տհաճ դրսևորման: Չափից աչքի զարնող հանդերձանքը, խիստ վառ դիմահարդարումը, խայտաբղետությունը, ճչացող զարդեղենը` նրբագեղության թշնամին են: Չափի զգացողությունը անհամատեղելի է «չափից ավելի» հասկացության հետ:
1. Ամենակարևորը` նրբագեղ կինը պետք է լինի խնամված և ներկայանալի. փող ներդրեք Ձեր վրա` դա լավ նկատվում է կողքից և բարձրացնում է ինքնագնահատականը:
2. Հետևեք Ձեր կեցվախքին, մի կքվեք, մեջքը միշտ պետք է ուղիղ լինի:
3. Ձեր քայլվածքը` Ձեր այցեքարտն է: Ճիշտ քայլվածքի դեպքում շարժվում են միայն ոտքերը և ոչ թե գլուխը, կոնքերը, ձեռքերը:
4. Շարժուձևը. շարժումները շետք է լինեն զուսպ, առանց թափթփվածության: Եթե համաձայնություն եք հայտնում, ապա բավական է շարժեք գլուխը: Նույնը վերաբերում է ձեռքերին. ողջունելի են դաստակների թեթև շարժումները և ոչ թե ամբողջ ձեռքի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ