Ամեն անգամ մայիսի 28-ի նախօրեին առաջարկում եմ հենց այդ օրը դպրոցներում կազմակերպել վերջին դասը և նվիրել այն առաջին հանրապետության դեպքերի լուսաբանմանը: Եթե դա արվի, ապա թե՛ հայրենասիրական դաստիարակության հարցը կբարձրացվի մի նոր մակարդակի և թե՛ դպրոցը կազատվի կեղծ միջոցառումներից, որոնց ընթացքում դրսևորվում են նաև ստորաքարշության տհաճ երևույթներ: Բայց առաջարկս մնում է «ձայն բարբառոյ յանապատի», և այդպես էլ պետք է լիներ: Վարչակազմն ընդունակ չէ ընկալելու որևէ նորմալ գաղափար, որ չի տեղավորվում թալանի իր կոնցեպցիայում, թեկուզ գաղափարի իրականացումն ինքնին ոչինչ չպահանջի կամ էլ պահանջի ընդամենը դասերի երկարաձգում առավելագույնը 5 օրով: Սա նաև ցույց է տալիս, որ որևէ զուգահեռ համակարգային մոտեցում մեր երկրում չի կարող գործել (սա էլ զուգահեռ համակարգային մոտեցման ջատագովների համար), ինչը ինքնին ոչ վատ է և ոչ էլ լավ: Ուղղակի դա նշանակում է, որ բոլոր մեծ ու փոքր հարցերը լուծելու համար անհրաժեշտ է այս վարչակազմն ուղարկել պատմության աղբարկղը, քանի որ այլ ելք այն չի թողնում:



