Yerkir.am-ը գրում է.
Գառնու հեթանոսական տաճարի մոտ սրճարան կառուցել-չկառուցելու մասին խոսակցությունները դեռ շարունակվում են, և հիմա ուշագրավ մի փաստի առաջ են կանգնել Գառնու գյուղապետն ու «Պատմամշակութային արգելոց-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենը: Բանն այն է, որ Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը դեռ մարտ ամսին, երբ որոշվել էր, որ Գառնու տարածքում պետք է սրճարան կառուցվի` դիմել էր Աբովյանի ոստիկանություն` տեղեկացրել, որ ապօրինի շինարարություն է տեղի ունենում լրիվ ապօրինի, եւ պահանջել շինարարությունն իրականացնողներին տուգանել նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
Yerkir.am-ի հետ զրույցում Աշոտ Վարդանյանը նշեց, որ քանի որ սրճարանի կառուցման աշխատանքները դադարեցվել են` որոշել է` թողնել անհետևանք և այլևս չտուգանել «Պատմամշակութային արգելոց-թանգարան» ՊՈԱԿ-ին:
«Նախագահի, վարչապետի հետ ենք խոսել, ու հիմա դադարեցվել են շինարարական աշխատանքները: Այժմ սեղան-նստարաններ են բերել, բայց տեղադրված չեն, բարեկարգման աշխատանքներ են տարվում: Այո, ես որոշել էի տուգանել, բայց քանի որ դադարեցվել են աշխատանքները` որոշեցի, որ այլևս չկա դրա կարիքը: Բայց հիմա իրենք են մտել դատարան, փաստաբան վարձել, թե իմ` իրենց տուգանելու որոշումը սխալ է: Չգիտեմ` ինչ է դրա հետևում թաքցված. դատարանը թող իր վճիռը կայացնի, ինչ կորոշվի` այդպես էլ կանենք»,-ասաց Վարդանյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ