Լետարգիկ էնցիֆալիտ

Պատկերացրեք՝ Ձեր կինը հիվանդացել է հարբուխ հիշեցնող մի հիվանդությամբ: Առաջին մի քանի օրը նա դեղահաբեր է ընդունում, սակայն շարունակում է իրեն ավելի ու ավելի վատ զգալ: Իսկ հետո հանկարծակի քարանում է, դեմքը խեղվում է և նույնիսկ մի ձայն չի կարողանում արտաբերել:

Որոշ ժամանակ այդ վիճակում գտնվելուց հետո նա արթնանում է, կարծես թե վերակենդանանում է, և սկսում է իրեն այլմոլորակայինի նման պահել: Սկզբում ցրված է լինում, այնուհետև ագրեսիվ է դառնում և սկսում բառից բուն իմաստով հարձակվել մարդկանց վրա:

Այս նկարագրությունը սարսափ ֆիլմի սյուժե չէ, այլ շատ ծանր և բարդ հիվանդության ընթացք, որը փակուղու առաջ էր կանգնեցրել 20-րդ դարի հայտնի բժիշկներին: Հիվանդության անվանումը «լետարգիկ էնցիֆալիտ» է, և նրա առաջին համաճարակը գրանցվել է 1917թ.-ին:

Ոչ ոք մինչ օրս չգիտի, թե այդ հիվանդությունն ինչպես էր առաջացել և ուր է անհայտացել:

Լետարգիկ էնցիֆալիտը սկսվել է կոկորդի ցավի հասարակ գանգատներից, աստիճանաբար վերածվում է իրական մղձավանջի, որի ժամանակ հիվանդը տառապում է հալյուցինացիաներով, զայրույթի նոպաներով, այնուհետև հայտնվում է քարացած վիճակում: Այդ պահին մարդկանց թվում է, թե հիվանդն ուղղակի քնած է, թեպետ նրանք գտնվում են լիովին գիտակից վիճակում և ամեն ինչ հրաշալի լսում են, միայն չեն կարողանում շարժվել: Շատերն այս փուլում մահանում էին, իսկ նրանք, ովքեր կարողանում էին հաղթահարել հիվանդությունը, հայտնվում էին իրական դժոխքում:

Լետարգիկ էնցիֆալիտը հաղթահարած մարդկանց վարքը կտրուկ փոփոխական է, և դա պահպանվում է մնացած ողջ կյանքի ընթացքում: Նրանք կարող են դառնալ անհավանական ագրեսիվ և, անկախ սեռից, պաթոլոգիկ կերպով հակված են բռնության: Բացի այդ, նրանք դառնում են զուրկ որևէ էմոցիայից և ոչինչ նորմալ կերպով չեն ընկալում:

Համաճարակի բռնկումից 10 տարի անց այս հիվանդության բոլոր դեպքերն անհետացան: Բժիշկները մինչ օրս պատկերացում չունեն, թե իրականում ինչ էր տեղի ունեցել հիվանդների հետ, սակայն պատճառը թաքնված է գլխուղեղի փոփոխությունների մեջ:

Հիպոթեզներից մեկի հավաստմամբ՝ հիվանդությունը սկսում էր ինչ-որ մի բակտերիայից, որը ֆարինգիտ էր առաջացնում, որն իր հերթին հանգեցնում էր մոխրագույն նյութի քայքայման:

 

Վեր թռչող ֆրանսիացիներ Մենից

Այս հիվանդությանն անուն որոշելուց ուրիշ ոչ մի համապատասխան տարբերակ չի եղել, բացի «վեր թռչող ֆրանսիացիներ Մենից»:

Առաջին անգամ այս տարօրինակ վիճակը նկատել է ամերիկացի բժիշկ նյարդաբան Գեորգ Բիրդին 1878թ.-ին: Նա ուշադրություն էր դարձրել, որ Մուսհեդ շրջանում բնակվող ֆրանսիական ծագում ունեցող կանադացի անտառահատները վեր են թռչում և բղավում, երբ առնետների են տեսնում:

Ֆրանսիացի այդ անտառահատները յուրահատուկ կերպով վախկոտ էին, անակնկալ և բուռն արձագանք կարող են առաջացնել հասարակ կենցաղային ձայները:

Հիվանդությունը կապված էր անհավանական ներշնչվողականության հետ, որը զուգակցվել էր վախի սուր ռեֆլեքսով: Շատ տհաճ իրավիճակ է, առավել ևս եթե հաշվի առնենք, որ այդ մարդիկ մշտապես գործ են ունենում կացնի կամ սղոցի հետ:

Զարմանալի է, բայց այս ախտանիշը չի տարածվում Մենի հյուսիսային հատվածներից դուրս, և ախտահարում է միայն ֆրանսիացի անտառահատներին:

Որոշ անտառահատների մոտ նաև ի հայտ էր գալիս էխոլալիան՝ շրջապատից լսած բառերի և արտահայտությունների անդադար կրկնում: Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ բժիշկներն եկել էին այն եզրահանգման, որ տարօրինակ հիվանդությունը կարող է հանդիսանալ Տուրետտայի ախտանիշի (կենտրոնական նյարդային համակարգի խանգարում, որը բնորոշվում է բազմաթիվ դիմային և ձայնային տիկերով) յուրահատուկ ձևն է:

 

Գլուխը թափահարելու ախտանիշ

2010թ.-ին բժիշկների ուշադրության կենտրոնում էր հայտնվել խորհրդավոր մի հիվանդություն, որն ախտահարել էր Աֆրիկայի արևելյան հատվածը: Հիվանդությունը ստացել էր «գլուխը թափահարելու ախտանիշ» անվանումը, քանի որ արտահայտվում էր գլխի անդադար թափահարումներով:

Հիվանդության արտահայտման առաջին դեպքերը գրանցել էին Տանզանիայում՝ 1960-ական թվականներին, սակայն այդ ժամանակ հետաքրքրություն չէին առաջացրել մասնագետների մոտ: Իսկ վերջին տարիներին այդ ախտանիշը վերադարձավ համաճարակի տեսքով: Բժիշկները մինչ օրս պատկերացում անգամ չեն կարողանում կազմել, թե ինչպես է այդ հիվանդությունը առաջացել:

Բացի գլխի անկառավարելի թափահարումներից, այն երեխաների մոտ կանգնեցնում է զարգացումը: Նոպաներն ի հայտ են գալիս ճաշի ժամանակ կամ արտահայտվում են որպես ռեակցիա ցրտի հանդեպ:

Ախտանիշի առաջացման ամենատարածված վարկած այն է, որ վերջինիս պատճառը պարազիտներն են, սակայն այս տարբերակը քիչ հավանական է:

 

Բրեյներդ քաղաքի փորլուծություն

Եթե ոչ թարմ մթերք ուտելու արդյունքում Ձեզ մոտ փորլուծություն է լինում, ապա Դուք ամենաշատը կտառապեք մեկ-երկու օր, սակայն արդեն զվարճալի չէ, եթե այդ վիճակը շարունակվի մեկ ամիս:

Հիվանդությունը ստացել է այդ անվանումը Բրեյներդ քաղաքի պատվին, որտեղ գրանցվել էր առաջին դեպքը: «Բրեյներդ քաղաքի փորլուծությամբ» տառապող դժբախտները օրեկան 10-20 անգամ զուգարան էին գնում: Ախտանիշը նաև բարդացումներ է առաջացնում:

Համաճարակի թեժ ժամանակահատվածում հիվանդացել էր 122 մարդ: Վարկած գոյություն ունի, որ Բրեյներդի փորլուծությունն առաջանում էր կաթի օգտագործման հետևանքով, սակայն պարզ չէ, թե ինչու է այն այդքան երկար տևում:

 

Պորֆիրիա հիվանդություն

Պորֆիրիա հիվանդությունն ունեցող մարդիկ տառապում են բազմաթիվ սարսափելի ախտանիշներով: Շուրթերը, լինդերը փոքրանում են, և մարդու բերանը նմանվում է կենդանու երախի, մաշկը շագանակագույն է դառնում, իսկ արևի ճառագայթների տակ ճեղքվում է և սկսում փտել: Բացի այդ, հիվանդների մոտ հոգեկան խանգարում է նկատվում: Հիվանդների վիճակը թեթևացնում է միայն ուրիշների արյունը: Ախտահարված հիվանդը սկսում է ուտել հում միս:

Պորֆրիրա հիվանդության առաջացման պատճառները բավականաչափ ուսումնասիրված չեն: Հայտնի է միայն, որ այն ժառանգական է և կապված է կարմիր մարմինների սխալ սինթեզի հետ: Բազմաթիվ գիտնականներ համարում են, որ այն առաջանում է ինցեստի հետևանքով:

Պորֆրիրիան բուժում են միայն արյան փոխներարկմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել