Մայիսի 28-ին ընդառաջ
Անկախությունը բացարձակ ու անվիճարկելի արժեք է, պետականությունը՝ այն խարիսխը, որի վրա հենվում է տվյալ ժողովուրդը իր կյանքն ու երկիրը կառուցելիս: Թվում է, սա քննարկման թեմա չէ, հատկապես այսօր՝ Հայաստանի երրորդ հանրապետության անկախության 23-րդ տարում: Բայց արի ու տես, որ, չէ, թեման դեռ մնում է արդիական, եւ կան մարդիկ ու շրջանակներ, որ չեն հասկանում կամ չեն ուզում տեսնել անկախության արժեքը, պետականության գոյության իմաստը, կասկածի տակ են դնում դա, մեծ ուրախությամբ նորից կգնային իրենց հարազատ ու երանելի մեծ Ռուսիոյի գիրկը: Մի քանի տարի առաջ այս մտայնությունը կթվար անհավատալի, բայց այսօր դա լայն տարածում ունի՝ անգամ աչքերը անկախության երկրում բացած սերնդի մեջ: Եւ այս ամենը սերժանտական իշխանության քաղաքականության ու 2013 թվականի սեպտեմբերի 3-ի կապիտուլացիայից հետո ու դրա արդյունքում: