1in.am-ը գրում է.
Կալիֆոռնիայում սրտի նոպայից մահացել է վեսթերնների 100-ամյա դերասան և երգիչ Հերբ Ջեֆրիսը, հայտնում է Deadline-ը:
Ջեֆրիսն ուներ ոչ միայն իռլանդական, սիցիլիական, ֆրանսիական և իտալական, այլև եթովպական արմատներ, այս պատճառով նա իրեն անվանում էր երգող առաջին սևամորթ կովբոյ: 30-ականներին նա նկարահանվել է հատկապես սևամորթ լսարանին ուղղված վեսթերններում՝ «Բրոնզե կովբոյը», «Հարլեմը հեռու է հնում»: 40-ականներին հյուրախաղեր է ունեցել Դյուկ Էլլինգթոնի նվագախմբի հետ: Կինոյում Ջեֆրիսի վերջին գործը «Չերոկի» (1996) հեռուստավեսթերնն է, որում նա մարմնավորել է ինքն իրեն:
2004 թվականին Ջեֆրիսն ընդգրկվել է Կովբոյների ազգային թանգարանում վեսթերնների և ԱՄՆ վեսթերնի դերասանների Փառքի սրահում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1307448.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



