Առավոտյան «Ազատություն» ռադիոկայանը լալահառաչ՝ հավանաբար ամերիկացիների հանձնարարությամբ, կենտրոնական բյուրոյի նախապատրաստած տեքստով ներկայացնում էր, թե ինչքան ծանր, անմարդկային, ճնշված վիճակում են գտնվում Ղրիմի թաթարները: Այդ գազանները, հրեշները՝ ռուսները, «գազանաբար» ճնշում են այդ խեղճ ժողովրդին՝ թուրք-թաթարներին…
Դե ասում եք էլի, ինչքա՞ն «հումանիստ ու օբյեկտիվ» են այս ամերիկացիները...Հուզմունքից աչքերս լցվեց….Միշտ, գրեթե միշտ կանգնած են ճնշյալների, կեղեքվածների, թույլերի կողքը: Արդարության և ազնվության ջատագովներ ու տիպար են…
Լավ, եթե Ղրիմի թաթարների այդ «ճնշված» կարգավիճակը տեսնում եք, ինչո՞ւ չէիք նույն սրտացավությամբ խոսում Ղարաբաղի ժողովրդի, նրանց պրոբլեմների մասին...Ինչո՞ւ չեք խոսում Թուրքիայում քրդերի վիճակից, ինչո՞ւ եք դուք քսան տարուց ավել Արցախի ժողովրդին որպես համանախագահող երկիր քթից բռնած ման տալիս...Ո՞ւր մնացին ձեր օբյեկտիվությունը, սրտացավությունը, ազնիվ մղումները...Ստացվում է, որ թաթար-թուրքերը հիմա ավելի՞ են ճնշված, կեղեքված, զոհի կարգավիճակում, քան թե հայերը 1915 թվականին... Ինչո՞ւ չեք ճանաչում Եղեռնը՝ ջարդերը, ցեղասպանությունը, Արցախի անկախությունը...Թե թուրքերը, թաթարները, բոսնիացիները պուպուշ են, մենք քը՞խ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել