Ընդամենը մի քանի օր առաջ ֆրանսուհի գործընկերներիցս մեկը նշում էր, որ Ֆրանսիայում մեծ դժգոհություն կա՝ կապված, իր խոսքերով, «համաեվրոպական արժեքների» հետ և պնդում, որ մարդիկ հոգնել են գրեթե բոլոր ավանդական հասարակական ինստիտուտների և ընկալումների քայքայմանն ուղղված «նորարարություններից»:

Քանի որ զրուցակիցս հավատացյալ կաթոլիկ էր, անկեղծ ասած, կարծում էի, թե ակնհայտորեն չափազանցեցնում է ֆրանսիացիների շրջանում տիրող հասարակական տրամադրությունները՝ դրանք անցկացնելով սեփական ցանկությունների ոսպնյակով:

Սակայն վերջին համաեվրոպական ընտրություններում Ֆրանսիայում ծայրահեղ աջակողմյան «Ազգային ճակատի» հաղթանակը փաստորեն ապացուցեց, որ իրականում նման տրամադրություններ կան, և տարբեր փորձարարություններից հոգնած, հին Եվրոպան սկսում է «դարձ ի շրջանս յուր»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել