1in.am-ը գրում է.
Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեան հաջողություն է մաղթել «Բարսելոնա»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսին, ով ծնկի խաչաձև կապանների վնասվածքի պատճառով բաց կթողնի աշխարհի 2014 թվականի առաջնությունը: Վերջինիս փոխարեն հավաքականում հայտավորվել է Դե Խեան:
«Վալդեսի հետ չեմ զրուցել: Բայց վնասվածքը միշտ էլ մեծ տհաճություն է պատճառում: Վիկտորին հաջողություն և շուտափույթ ապաքինում եմ ցանկանում:
Ազգային թիմի շատ ֆուտբոլիստների համար մրցաշրջանը շատ բարդ ընթացք է ունեցել: Բայց Իսպանիայի ընտրանին ուժեղագույնն է աշխարհում: Հուսով եմ, որ կրկին կնվաճենք տիտղոսը: Երջանիկ եմ` հավաքականում ընդգրկվելու համար»,- ասել է դարպասապահը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1307353.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել