ԵՊՀ մի շարք ֆակուլտետներում ընդունելությունը հեշտացվել էPanorama.am-ը գրում է.

Դիմորդների թվի պակասի պատճառով Երևանի պետական համալսարանումընդունելությունը մի շարք ֆակուլտետներում հեշտացվել է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԵՊՀ ընդունող հանձնաժողովի քարտուղար Վաչագան Գալստյանը տեղեկացրեց, որ հինգ մասնագիտություն պակասել է, մեկը` ավելացել:

Նա նշեց, որ բնագիտական ֆակուլտետների մասնագիտությունների համար փոփոխություն է եղել: Մեկ առարկա հանձնելով, մյուսն էլ դպրոցի ավարտական գնահատականը փոխանցելով կարելի է ընդունվել վճարովի համակարգ: Իսկ նախկինում պարտադիր քննություններ հանձնում էին և Ֆիզիկա, և Մաթեմատիկա առարկաներից:

Ռոմանական լեզուների մասնագիտությունների դիմորդները, բացի Անգլերեն բաժնից, կարող են ընդունվել ֆակուլտետ` փոխանցելով Անգլերենի ավարտական քննության գնահատականը:

Հայ բանասիրական ֆակուլտետի Հայոց լեզու և գրականություն մասնագիտության համար հանվել է Հայոց պատմություն կամ Անգլերեն առարկայի քննությունը: Նույնը կատարվել է Ռուսաց լեզու և գրականություն մասնագիտության համար. այստեղից դուրս է եկել Հայոց լեզու և գրականություն առարկայի քննությունը:

«Իհարկե դա որոշ չափով կազդի մակարդակի նվազեցման վրա: Բայց մենք էլ շարժվում ենք եղած իրավիճակից ելնելով: Հույս ունենք, որ կգան լավ ժամանակներ ու նորից կսկսենք մտցնել երրորդ առարկան: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել