1355763856_florentino-peres1in.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ երբեք կասկածի տակ չի առել թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի ունակությունները: Հիշեցնենք` իտալացի մասնագետի գլխավորությամբ «արքայական ակումբ»-ը նվաճեց Իսպանիայի գավաթը և Չեմպիոնների Լիգայի գավաթակիր դարձավ:

«Անչելոտիին երբեք հարկավոր չի եղել մտահոգվել իր պաշտոնի համար: Նախորդ մրցաշրջանը հաջողված էր «Ռեալ»-ի համար: Հաղթանակները միշտ էլ բարդ իրավիճակներին լուծում են տալիս: Բայց դա չէ մեր նպատակը: Մենք նախագծեր ունենք, որոնք կյանքի կոչելու համար ժամանակ է պետք:

Կշարունակենք առաջընթաց գրանցել, ինչի համար հանգստություն և ժամանակ է հարկավոր: Անչելոտին հանգիստ մթնոլորտ ստեղծեց թիմում: Դա շատ կարևոր է: Նա ոչ թե կոնֆլիկտներ է ստեղծում, այլ լուծում է տալիս դրանց: Նրան ավելի շուտ էլ թիմի գլխավոր մարզիչ կնշանակեի»,- ասել է Պերեսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել