Life.panorama.am-ը գրում է.

Վալերիա Ռեշետնիկովա-Ծատուրյան: Շատերին ոչինչ չասող անուն-ազգանուն: Իսկ ահա Եվա Ռիվաս` շատերի կողմից արդեն սիրված երգչուհի, ով հանրության լայն շրջանակների կողմից ճանաչվեց «Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթից հետո: Նա ծնվել և մեծացել է Դոնի-Ռոստովում, սակայն այժմ ցանկանում է ստանալ Հայաստանի քաղաքացիություն: Life.panorama.am-ի զրուցակիցն է Եվա Ռիվասը:
-Մուտք գործելով հայկական շոու-բիզնես, ինչպես հենց շոու-բիզնեսներկայացուցիչների, այնպես էլ հանդիսատեսի որոշ շրջանակների կողմից
չընդունվեցիք: Ինչո՞ւ: Ըստ Ձեզ, ո՞րն էր պատճառը:
-Կարծում եմ, որ հնարավոր չէ նոր-նոր քայլեր կատարելով և մուտք գործելով շոու-բիզնես միանգամայն ընդունվել բոլորի կողմից: Իհարկե, դրական արձագանքների կողքին հայտնվում են նաև բացասական արձագանքները: Երգչուհին պետք է իր ստեղծագործական գործունեության ընթացքում ապացուցի, որ արժանի է հավանության և դրական գնահատականների: Նախ` պետք է ապահովել երգչուհու որակը:
-Այժմ կրկին Հայաստանում եք: Ի՞նչը բերեց Ձեզ այստեղ:
Ցանկանո՞ւմ եք ընդմիշտ մնալ:
-Շատ եմ սիրում Հայաստանը, ինձ այն շատ է ձգում և մեծ հաճույք եմ ստանում այստեղ գտնվելուց: Ինձ դուր է գալիս այստեղ աշխատել, այդ իսկ պատճառով միշտ վերադառնում եմ:Այստեղ հանգիստ է, մտածելակերպն է այլ: Ես ուզում եմ կապ ունենալ Հայաստանի հետ, ուզում եմ ստանալ Հայաստանի քաղաքացիություն: Ինձ համար Հայաստանը ամեն ինչ է, ավելին, այն ինձ համար միջազգային երկիր է, քանի որ մենք հայերս սփռված ենք ամբողջ աշխարհով: Ես ուզում եմ դառնալ միջազգային երգչուհի, ում արմատները ծագում են Հայաստանից, ուզում եմ, որ բոլորն իմանան, որ հայ եմ և սիրում եմ Հայաստանը:
-Հայ հանդիսատե՞սը հոգեհարազատ է Ձեզ: Չե՞ք պատրաստվում մենահամերգով
հանդես գալ Երևանում:
-Հայ հանդիսատեսը միշտ էլ տարբերվել է իր անսահման ջերմությամբ, ինչպես նաև պահանջկոտությամբ: Եվրատեսիլյան մրցույթից հետո մի փոքր դադար առա, իմ էլեկտրոնային հասցեին ամեն օր հարյուրավոր նամակներ էի ստանում` բեմ վերադառնալու և նոր երգեր ձայնագրելու խնդրանքով: Ահա ես այստեղ եմ` Հայաստանում, և պատրաստ եմ նման հանդիսատեսի համար անել ամեն ինչ, անդադար աշխատել, յուրաքանչյուր երգ մատուցելով հետաքրքիր, յուրովի և ամենակարևորը հայեցի: Ինչ վերաբերում է մենահամերգին, ապա հենց պահը հասունանա, միանշանակ, մենահամերգով նույնպես հանդես կգամ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



