ԱՅՍ ԿԱՐևՈՐ ԲԱՆԱՁևԵՐԻՆ ՊԵՏՔ Է ԾԱՆՈԹ ԼԻՆԵՆ ԲՈԼՈՐ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ԳՈՐԾ ՈՒՆԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ
Եթե երեխան շարունակ քննադատվում է՝ կսովորի մեղադրել
Եթե երեխան շրջապատված է թշնամանքով՝ կդառնա ագրեսիվ
Եթե երեխան ծաղրանքի է ենթարկվում՝ կդառնա վախկոտ
Եթե երեխան շարունակ ամոթանքի արժանանում՝ մեղքի զգացումը չի լքի նրան
Եթե երեխան հանդուրժողականության մթնոլորտում է ապրում՝ կլինի համբերատար
Եթե երեխան խրախուսվում է՝ ձեռք կբերի վստահություն
Եթե երեխան գովասանքի է արժանանում՝ կսովորի գնահատել
Եթե երեխան ազնիվ մթնոլորտում է մեծանում՝ կլինի արդարամիտ
Եթե երեխան մեծանում է ապահով միջավայրում՝ կսովորի հավատալ
Եթե երեխան հավանության է արժանանում՝ կսովորի ինքն իրեն գնահատել
Եթե երեխան ջերմությամբ է շրջապատված՝ կսովորի սիրել 
Դորոթի Լո Նոլթ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել