Պատմաբան. Վճռականությունն ու միասնականությունը՝ հաղթանակի գրավականPanorama.am-ը գրում է.

Վճռականություն, միասնականություն, անձնազոհություն: Ահա այս արժեքների շնորհիվ էր, որ հայերը 1918 թվականին մայիսյան հերոսամարտերում կարողացան հասնել հաջողությունների: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:

Հիշեցնենք, որ 1918 թ-ի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: ՀՀ տարածքը հռչակման պահին 12 հզ. կմ2 էր, բնակչությունը՝ 700 հազար: Հանրապետության հռչակմանը նախորդել էին Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որոնց շնորհիվ հայ ժողովուրդը կարողացավ վերականգնել իր անկախությունը:

Է. Մինասյանը մանրամասն ներկայացրեց հերոսամարտերի ընթացքը, ռազմական գործողությունները, որոնց միջոցով հայերը կարողացան հասնել հաղթանակի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել