A-portrait-of-Nelson-Mandela-in-March-2013-17927671in.am-ը գրում է.

Հարավաֆրիկյան Հանրապետությունում Նելսոն Մանդելայի մասին՝ պատմության մեջ առաջին օպերան ընդամենը 3 ներկայացումից հետո կազմակերպիչները ստիպված են եղել չեղյալ հայտարարել՝ միջոցների սղության պատճառով: Ներկայացումները տեղի էին ունենում Պրետորիայի Պետական թատրոնում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

«Մենք գումար չստացանք վիճակախաղի ազգային վարչությունից», որը մշակութային շատ միջոցառումներ է հովանավորում՝ երկուշաբթի օրը հայտարարել է օպերայի պրոդյուսեր Ունատի Մտիրարան: «Մենք գումարի ենք սպասում, որպեսզի վճարենք արտիստներին»,- ասել է նա:

Պրեմիերան տեղի է ունեցել մայիսի 23-ին: Կազմակերպիչները մտադիր են եղել օպերան ներկայացնել Կունու գյուղում, որտեղ մեծացել ու թաղված է ՀԱՀ-ում ապարտեիդի դեմ պայքարի հերոսը, հյուրախաղերով հանդես գալ երկրում, հետո օպերան տանել արտասահման:

Կենսագրական բացառիկ գործը կոչվում է «Մադիբա, աֆրիկյան օպերա»: Մադիբան Մանդելայի կլանային անունն է, որով նրան կոչում են նրա հայրենակիցները:

Օպերայում ընդգրկվել են Մանդելայի կյանքի հիմնական պահերը՝ հանուն քաղաքական պայքարի առաջնորդ դառնալուց հրաժարվելը, գործունեությունն Աֆրիկյան ազգային կոնգրեսում, ռասայական դատարանն ու բանտարկության երկար տարիները, հաղթական ազատ արձակվելն ու նախագահ ընտրվելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել