Ահա այսօր էլ, ինչպես 1918 մայիսին, նույն ուժգնությամբ տագնապ ու գույժ են հնչեցնում մեր պահապան հրեշտակները՝ Սարդարապատի Զանգերը… Նրանք գիշերուզօր ահազանգում են մեր ինքնությանը սպառնացող վտանգների մասին, կոչ են հնչեցնում միաբանվելու և համընդհանուր դեգրադացումից խույս տալով ազգովի դարձի գալու մասին: Սակայն մենք ականջ չենք դնում կոչնակի ձայնին և բռնել ենք ինքնաոչնչացման ճամփան…
Եսայու մարգարեության այս տողերը հենց մեզ են վերաբերում.
Նա ասաց. «Գնա՛ եւ յայտնի՛ր այդ ժողովրդին. «Լսելով պիտի լսէք, բայց չիմանաք,տեսնելով պիտի տեսնէք, բայց չճանաչէք». քանզի այդ ժողովրդի սիրտը կարծրացել է, ծանր են լսում իրենց ականջներով, իրենց աչքերն էլ փակել են, որպէսզի չլինի թէ երբեւէ աչքերով տեսնեն ու ականջներով լսեն, սրտով իմանան ու դարձի գան…»։ Եւ ես ասացի. «Մինչեւ ե՞րբ, Տէ՛ր»։ Իսկ նա պատասխանեց. «Մինչեւ որ քաղաքներն աւերուեն բնակիչ չլինելու եւ տները՝ մարդ չլինելու պատճառով, եւ այդ երկիրը մնայ ամայի»։ Եսայի 6:9-11