hasan-iran_2637052b1in.am-ը գրում է.

Իրան այցելող օտարերկրացի զբոսաշրջիկների թիվը վերջին երկու ամիսներին եռակի աճ է ցուցաբերում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին: Այս մասին փոխանցում է Fars գործակալությունը:

Նախագահի խոսքով՝ դա կհանգեցնի այդ ոլորտում իրանցիների զբաղվածության ընդլայնմանը:

Ռուհանին հավելել է, որ զբոսաշրջության ոլորտում մասնավոր ներդրումները կհանգեցնեն էլ ավելի բարձր ցուցանիշների:

Անցած տարվա օգոստոսին պաշտոնակալումից հետո Ռուհանին առաջնահերթ խնդիրներից էր համարել զբոսաշրջային արդյունաբերության որակի բարելավումն ու Իսլամական Հանրապետություն օտարերկրացի զբոսաշրջիկների ներգրավումը:

Ավելի վաղ նախագահը հայտարարել էր, որ հույս ունի տարեկան մինչև 10 մլն օտարերկրացի զբոսաշրջիկ ունենալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել