Խաղաղվե՛ք...
Երեկ բոլորս խոսում էինք Ուկրաինայում տեղի ունեցած ընտրությունների մասին, Պորոշենկոն ստանում էր շնորհավորանքներ, բայց միևնույն ժամանակ մարտեր էին ընթանում Լուգանսկի օդանավակայանում, որտեղ մարդիկ են զոհվում: Հույս ունենանք, որ Պորոշենկոն խելացի կգտնվի ու կարճ ժամանակահատվածում ամեն ինչ կկարգավորի, թե չէ ինքն էլ հարցազրույց կտա, ասենք, ԱՄՆ-ի Դետրոիտ քաղաքից:
X-Factor-ում անասանելի աժեոտաժ էր. Արթուր Բաղդասարյանն էր վերադարձել իր նոր երգով (չշփոթեք մյուս Բաղդասարյանի հետ), բայց ոնց հասկանում եմ, ժողովուրդը այս երկու Բաղդասարյաններից՝ երգողին ավելի շատ է հավանում, նամանավանդ ի հեճուկս որոշ կուսակցությունների, իր ա ելույթը դիտել են 500.000-ից ավել մարդիկ, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ միտինգ կանի ինքը:
Երեկ լուր տարածվեց, թե Երևանում արջ է հայտնաբերվել: Հա ի՞նչ անենք, քաղաքում ամեն օր լիքը բորենիների ենք տեսնում, արջն ի՞նչ է, որ չլինի, այն էլ արջը ավելի ազնիվ է, դեռ մուլտֆիլմերից իրեն բարի եմ հիշում, այնպես որ, բորենիների մեջ արջը պետք է անհանգստանա:
Վերջերս Հայաստանում իրար շատ են ծեծում ու վնասում, ժողովուրդ, ի՞նչ կա կիսելու, հանգիստ ապրեք էլի: Հիմա ամեն քայլափոխին հերիք չի, որ վտանք գա, մի հատ էլ մենք ենք մեր գլխին ստեղծում: Խաղաղվե՛ք, մեկ ա ոչ ոք այս կյանքից ոչինչ չի տանելու:



