Չուշանաս այնքան, որ խոսքերդ ոչինչ չնշանակեն, բառերդ ազդեցություն չունենան, ասածներդ իմաստ չպարունակեն:
Չուշանամ այնքան, որ չհասցնեմ լսել քեզ, լռել քեզ հետ:
Չուշանաս այնքան, որ հույսերդ սպառվեն, սպասումներդ չարդարացվեն, հավատդ մարի:
Չուշանամ այնքան, որ էլ չհավատամ երջանկությանս, էլ չսպասեմ վերադաձիդ:
Չուշանաս այնքան, որ սպանես երազանքներս, չթողնես հավատ քեզ ընդունելու:
Չուշանամ այնքան, որ էլ ուժ չունենամ քեզ գրկելու, ձեռքդ բռնելու, աչքերիդ նայելու:
Չուշանաս այնքան, որ հիասթափվես, առաջ շարժվելու ցանկություն չունենաս:
Չուշանամ այնքան, որ սպառված լինեմ և քեզ սեր տալու ուժ չունենամ:
Չուշանաս այնքան, որ ուշանամ ես...
Նյութի աղբյուր՝ http://foreveryours-nene.blogspot.com/2012/07/blog-post_29.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել