Իրեն հարգող մարդը պարտավոր է ընդդիմադիր լինել ցանկացած իշխանությանը:
ԵՎ սա բխում է իշխանության օբյեկտիվ բնույթից ու հատկություններից: 
Իշխանությունը, լինելով պետության կառավարման մարմինը ներսում և ներկայցուցչական դեմքը դրսում, անկախ իր կազմավորման ձևերից, լիարժեքորեն վերահսկելի չէ հանրության կողմից: 
Ինչու՞
Որովհետև արտաքին հարաբերություններում պետությունն ինքնիշխան սուբյեկտ է և պետք է ամեն գնով (ներառյալ նաև գաղտնի միջոցները) պաշտպանի իրեն: 
Հենց այս պահանջի իրացման պրոցեսում իշխանությունը դուրս է գալիս իր հանրության վերահսկողության տակից՝ պատճառաբանելով, թե ժողովուրդ, ես ծանր գործերի մեջ եմ այլ պետությունների հետ ունեցած հարցերում: Խնդրում եմ, ըմբռնումով մոտեցեք, մի խանգարեք, համբերեք, որ ես հանկարծ պետությունը տանուլ չտամ հակառակորդներին: 
Ու այստեղից էլ սկսվում են իշխանական անօրինականություննները ներսում, քամահրանքը շարքայինի հանդեպ ու ի վերջո նաև բեսպրեդելն ու ներքին այլանդակությունները: 
Հետևաբար, գալով առաջին նախադասությանը, ազնվորեն նայիր քեզ, թե որ սրիկային ու իր մանկլավիկներին ինչքան ես հանդուրժել, զիջել, խաբնվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել