Tert.am-ը գրում է.

Խարդախության մեջ մեղադրվող ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով հերթական դատական նիստին դահլիճում գտնվող մի խումբ ազատամարտիկներ հայրենասիրական երգեր են երգել՝ ի նշան իրենց ընկերոջն անօրինական կալանքի տակ պահելու:

Այս մասին Tert.am-ին փոխանցեց նրա փաստաբան Արա Զաքարյանը՝ հավելելով, որ ինքը Արդարադատության խորհրդին ուղղված բողոքի դիմում է պատրաստել՝ ի նշան բողոքի դատավորի ոչ օբյեկտիվ ու անարդար աշխատելաոճի։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ դատավորը մերժել էր Արա Զաքարյանի՝ մեղադրյալին պայմանական ազատ արձակելու միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ ազատության մեջ հայտնվելով՝ ազատամարտիկը կխուսափի դատավարությունից։ Դա հիմք ընդունելով՝ փաստաբանն այսօրվա դատական նիստում հայտնել է դատավորի դեմ Արդարադատության խորհուրդ դիմելու մտադրության մասին՝ ևս մեկ միջնորդությամբ բացարկ հայտնելով դատավոր Լևոն Ավետիսյանին, որը մերժվել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել