Չինաստանում բնակվող 54-ամյա ատաղձագործ Թիան Քսեմինգը արդեն 6 տարի է, ինչ մահացած որդու մարմինը պահում է սառցե խցիկում: 

Հայրը ոչ մի կերպ չի կարողանում հրաժարվել իր որդուց: Էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումներից խուսափելու համար նա գեներատոր է գնել: Այսպիսով խցիկի սառույցը չի հալվի:

 Թիան Քսեմինգն ասում է՝ սա ստիպում է ինձ զգալ, որ որդիս երբեք էլ չի հեռացել մեզանից:

Հայրը սառցե խցիկը պահում է տան տանիքում: «Երբ ես և կինս ցանկանում ենք զրուցել նրա հետ, բարձրանում ենք տանիք և նստում ենք նրա կողքին»,- ասում է Թիան Քսեմինգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել