Ա.Օսիկյանը համաձայն է` տուգանքների համաչափությունը խախտված էPanorama.am-ը գրում է.

«Ճանապարհային ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումները թեև քննադատվում են հասարակության կողմից, բայց արդարացված են»,- ԱԺ-ում 2013թ-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանը: 

Անդրադառնալով ամենագլխավոր քննադատությանը` արագաչափ և նկարահանող սարքերի մասով, Ա.Օսիկյանն ասաց, որ անցած տարվա ընթացքում արագաչափերի ու տեսախցիկների ֆիքսած տուգանքներից պետբյուջե է վճարվել 2.9 մլրդ դրամ:

«Տուգանքներից գոյացած վճարները 2013 թ-ին ավելացել են, ինչը պայմանավորված է նոր տեսանկարահանող սարքերի ու արագաչափերի տեղադրմամբ: Ես համաձայն եմ, որ տուգանքների համաչափությունն այսօր խախտված է և որոշ դեպքերում դրանք բարձր են, որոշ դեպքերում՝ ցածր: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել