Panorama.am-ը գրում է.
Մայիսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի կունենա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստը, որում կքննարկվեն եվրասիական տնտեսական ինտեգրացիայի մասնակիցների կազմի հետագա ընդլայնման, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու հարցը: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
«Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի առաջնորդները նախատեսում են ստորագրել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, որը ուժի մեջ կմտնի 2015թ.-ի հունվարի 1-ից: Միության ստեղծումը մասնակից պետություններին դուրս կբերի ինտեգրման ավելի բարձր մակարդակ: Երեք պետությունները պարտավորություններ են ստանձնում երաշխավորել ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը, իրականացնել համաձայնեցված քաղաքականություն տնտեսության առանցքային ոլորտներում ՝ էներգետիկա, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, տրանսպորտ: Այդպիսով կավարտվի ԱՊՀ տարածքում խոշորագույն ընդհանուր շուկայի ձևավորումը (170 մլն մարդ), որը կլինի տնտեսական զարգացման նոր հզոր կենտրոն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ