Lurer.com-ը գրում է.

Ուկրաինայի նախագահական մրցավազքի առաջատար Պյուտր Պորոշենկոն մայիսի 26-ին հայտարարել է, որ Գերագույն ռադայի կողմից հանրապետության վարչապետ նշանակված Արսենի Յացենյուկը կպահպանի իր պաշտոնը:

«Յացենյուկի գործունեությունն այս փուլում հաջող է, ես կառավարության ղեկավարությանը փոխելու ոչ մի մտադրություն չունեմ»,- ասել է Պորոշենկոն՝ ելույթ ունենալով Կիևում կայացած մամուլի ասուլիսում, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել