Ովքեր են բնական գիտությունների բնագավառի ՀՀ Նախագահի մրցանակակիրներըArmnewstv.am-ը գրում է.

Մեկ ամիս է, ինչ Շուշանիկ Տոնոյանի ամբողջ ուշադրությունն ու ժամանակը միայն մեկ հասցեատեր ունի: Փոքր Մհերն է, գիտնական մայրիկի երկրորդ որդին: Կյանքում ամենամեծ բացահայտումը երեխաներն են, բայց Շուշանիկը գիտության աշխարհում էլ հետ չի մնում: Վաղուց սկսած հետազոտությունը Շուշանիկն ու գործընկերները այսօր էլ շարունակում են` մեկ տարբերությամբ: Ոգևորության չափաբաժինն է ավելանում: Այս անգամ Բնական գիտությունների զարգացման բնագավառում ՀՀ Նախագահի մրցանակին հենց նրանց խումբն է արժանանում:

Փոքրիկ Մհերը մայրիկին հաջողություն բերեց: Մրցակիցներն ուժեղ էին, բայց մրցանակն իրենցն է: Շուշանիկը շուտով նախագահական կուղևորվի` մրցանակի հետևից: Միայն մեկ խնդիր կա, մեկամսական Մհերին չի կարող հետը տանել:

Մրցանակն ստանալուց հետո մի որոշ ժամանակ էլ Շուշանիկը տանը կմնա ու երեխաներով կզբաղվի: Երկու որդիների մայրը ԵՊՀ-ում է դասախոսում: Աշխատանքի կվերադառնա նոր ուսումնական տարում:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել